-
23.01.2018|
10:48
«Գնված ապրանքը հետ չի ընդունվում» վերտառությամբ գրառումները գնալով ավելի հազվադեպ են դառնում, սպառողներն էլ վերապահումով են անդրադառնում գնված ապրանքը վերադարձնելու-չվերադարձնելու խնդրին:
-
21.01.2018|
19:30
Կիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել են։
-
20.01.2018|
13:39
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների և հարկային բեռի ավելացման սկսվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից:
-
19.01.2018|
17:08
Ֆրանցիսկոս պապը ինքնաթիռում պսակադրել է բորտուղեկցորդին և ուղեկցորդուհուն` Չիլիից Պերու թռիչքի ժամանակ։ Երկժամյա թռիչքի ընթացքում պապն իմացել է, որ 39- ամյա Պաոլան և 41- ամյա Կառլոն երկու երեխաների ծնողներ են, գրանցել են իրենց ամուսնությունը քաղաքապետարանում, սակայն չեն պսակադրվել. երկրաշարժը ավերել է նրանց տաճարը։ Պապն առաջարկել է պսակել զույգին։
-
19.01.2018|
14:56
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 18-ին «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձնազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ:
-
19.01.2018|
14:01
ՀՀ ԱԺ ընդունած օրենքի համաձայն՝ միասեռականները կարող են լինել ընտանիքի անդամ, իսկ կինը, նրա ծնողներն ընտանիքի անդամ չեն:
-
19.01.2018|
13:46
Վերջապես փորձ է արվում ոչ թե խոսքով, այլ գործով աջակցել բազմազավակ ընտանիքներին: Երեկ կառավարությունը հաստատեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած փոփոխությունների փաթեթը «Բազմազավակ ընտանիքի մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներում:
-
19.01.2018|
13:35
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրների հարցերի հիմնական թեման թանկացումներն էին: «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները կառավարությունից փորձում էին, ի վերջո, հստակ պատասխան ստանալ, թե ինչ է անելու շարքային քաղաքացին թանկացումներին դիմակայելու համար:
-
19.01.2018|
01:30
Եզդիները շնորհակալ են ԱԺ-ին, բայց պահանջում են ընդունել նաև Օսմանյան Թուրքիայի կողմից եզդի ժողովրդի ցեղասպանության փաստը:
-
18.01.2018|
17:58
Հունվարի 18-ին կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։